Տղամարդիկ նման չեն մեզ՝ կանանց: Մտածելով, որ տղամարդը մեր ապագա ամուսինն է, մենք թույլ ենք տալիս, որ սեքսուալ երևակայությունն աշխատի: Իսկ տղամարդկանց մոտ հակառակն է. սկզբից նա մերկացնում է կնոջը մտքում, որոշում՝ ուզում է, թե ոչ, ապա ապագայի պլաններ կազմում: Ամեն դեպքում եթե սիրով զբաղվելու երկուստեք որոշում է կայացվում, պետք է այնպես անել, որ սեռական առաջին կապը միայն հաճույք բերի: Ուստի մի քանի խորհուրդ.

1. Հիշեք, որ սեքսը տղամարդու համար ծանոթանալու առիթ չէ: Ուստի մի զարմացեք, որ սեքսից հետո տղամարդը ձեզ չզանգահարի: Կամ էլ կզանգի կես տարի հետ, երբ կրկին ազատ լինի:

2. Եթե չեք ցանկանում, որ առաջին սեքսը վերջինը լինի, ապա թողեք, որ տղամարդու մոտ զգացմունքները սեքսուալ մակարդակից բարձրանան դեպի հոգևոր: Մի շտապեք սիրով զբաղվել նրա հետ, մինչև չհամոզվեք, որ նրա համար ավելին եք, քան գրավիչ մարմինը:

3. Եթե տղամարդը պարտադրում է սեքսով զբաղվել և անհետանում է մերժումից հետո, ապա մի տխրեք: Եթե նա պատրաստ չէ պայքարել ձեզ համար, ապա ի՞նչ հարաբերությունների մասին կարող է խոսք գնալ:

4. Բայց պետք չէ նեղանալ, եթե նա առաջին իսկ հանդիպման ժամանակ փորձի դիպչել ձեզ: Ընդունեք դա որպես կոմպլիմենտ: Դա նորմալ է և բնական: Սակայն դա դեռ առիթ չէ համաձայնելու սեքսով զբաղվել:

5. Հիշեք, որ տղամարդու և կնոջ հարաբերությունները խաղի պես մի բան են: Պետք չի չափազանց բաց լինել և ասել, որ դուք պատրաստ չեք սեքսի: Այդպես ձանձրալի է: Տղամարդը որսորդ է: Հրահրեք նրան, խոստացեք, խաղացեք նրա հոգու հետ, սակայն ոչ մի պարագայում միանգամից մի հանձնվեք:

6. Լսեք միայն ինքներդ ձեզ: Հիշեք, որ ոչ ոքի ոչինչ պարտական չեք: Եվ որքան էլ տղամարդը հոգ տանի ձեր մասին, դուք միշտ իրավունք ունեք մերժելու:

7. Եվ վերջում, եթե որոշեք սիրով զբաղվել, տրվեք ամբողջությամբ: Դադարեք մտածել, ղեկավարել ամեն ինչ, հետևել պրոցեսին: Պարզապես վայելեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել