http://blognews.am/static/news/b/2013/06/57898.jpgԱնցյալ տարվա հունիս-հուլիսին հիշո՞ւմ եք` ինչ հիստերիկաներ էին... Է´լ սիրիահայերի խնդիրներ, է´լ Վահե Ավետյանի սպանություն, է´լ սահմանամերձ գոտի, է´լ սահմանում կռիվներ։ Անցան ընտրությունները, «անցան» և պրոբլեմները։ Մարդիկ, որ այն ժամանակ իրենց պատեպատ էին տալիս Ֆեյսբուքում, այսօր как ни в чём не бывало ֆուտբոլից են խոսում, համերգներից, ամառային հանգստից, կարծես սիրիահայերի կամ սահմանամերձ գոտու խնդիրները լրիվ լուծվել են։

Խնդիրներն այդ, իհարկե, չեն լուծվել։ Ուղղակի մի պարզ ճշմարտություն. Ֆեյսբուքում պրոֆեսիոնալ լաչառություն անողները խնդիր լուծելու նպատակ չունեն, իրենց գործը հակառակն է՝ եղած խնդիրն ուռճացնելը, թեժացնելը, մարդկանց զգացմունքների հետ խաղալը։ «Քաղաքացիական հասարակություն» բռենդի տակ ով ասես գործ չի կպցնում։ Պատվիրատուներն էլ տարբեր են. դրսից ու ներսից, ընդդիմությունից ու հենց իշխանությունից։

Իսկ իրական խնդիր լուծողները ինչպես մի տարի առաջ էին գլուխները կախ գործ անում, այնպես էլ հիմա են շարունակում անել։ Այնպես որ առավոտյան սուրճի այս գավաթով խմենք աշխատավոր մարդու կենացը ու անցնենք գործի ;)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել