Սահմանամերձ Չինարի գյուղից 54 երեխա հենց այս պահին գալիս են Երևան: Գալիս են երկու հեքիաթային օր Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու:

Նախագիծը հենց այդպես էլ կոչվում է «2 օր հեքիաթում» և կազմակերպվել է BlogNews.am-ի թիմի և «Փրոմոթո» ընկերության կողմից: Ծրագիրն իրականացվում է գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերության, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, Կիլիկիա գործարանի, «Ալադդին» ժամանցի կենտրոնի, Ակվատեկ համալիրի, «Լյուսինկա» կենտրոնի հովանավորությամբ և «Okaidi» բրենդային խանութի, Երևանի Տարածանաշրջանային Քոլեջի, Իմեգա տուր, Արշավներ ակումբի և «Mr. Barbique» արագ սննդի կետի աջակցությամբ:

Երեխաների գրաֆիկը Երևանում շատ հագեցված է լինելու` ջրաշխարհ, կենդանաբանական այգի, զբոսանք Երևանով, այց Ծիծեռնակաբերդ և այլն, բայց այդ ամենից առավել երեխաներին կարևոր է մեր հյուրասիրությունը, մեր ժպիտները:

Երկու օր նրանք, որ ապրում են թշնամու հետ սահմանին, ում համար արդեն սովորական են դարձել թշնամու հաճախակի գնդակոծությունները, լինելու են մեր կողքին:

Հիմա Դուք կարող եք կարդալ այս գրառումը և միայն «լայք» կամ «շեյր» անել, բայց կարող եք «լայք» կամ «շեյր» անելուց հետո փակել Ֆեյսբուքը, անջատել համակարգիչը և նշված ժամերին և վայրերում միանալ մեզ ու երեխաներին փոխանցել Ձեր ջերմությունը ու ինչու չէ՞ նաև Ձեր նվերները:
Դա երեխաներն իրենց հետ հաստատ կկարողանան տանել իրենց հայրենի Չինարի գյուղ...

Հ.Գ. Այցելությունների գրաֆիկը քիչ ուշ կհրապարակենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել