Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի երկարությունը նախատեսված է եղել 10,5կմ: Առաջնահերթ գծի նախագծով նախատեսվեց 9 կայարան՝ «Բարեկամություն», «Սարալանջի» («Մարշալ բաղրամյան»), «Ուսանողական» («Երիտասարդական»), «Լենինի հրապարակ» («Հանրապետության հրապարակ»), «Հոկտեմբերյան» («Զորավար Անդրանիկ»), «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Սպանդարյան հրապարակ» («Գարեգին Նժդեհի հրապարակ»): 1981թ. մարտի 7-ից բացվում է կանոնավոր երթևեկություն «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ», 2 տարի անց կայացավ «Գործարանային» կայարանի գործարկումը, 1986թ.-ին շահագործման հանձնվեց «Շենգավիթ» կայարան, և գնացքների ճանապարհը ավելացավ ևս 1,7 կմ-ով: 1987թ. հունվարի 5-ին շարք մտավ «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանը: «Բարեկամությունից» մինչև «Գարեգին Նժդեհի հրապարակ» ուղևորները հասնում էին 17 րոպե 30 վայրկյանում: 1993թ. սկսվեց «Չարբախ» կայարանի նախագծումը և շինարարությունը: Կայարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1996թ. դեկտեմբերի 25-ին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել