Այդ օրը ուրբաթ 13-ը չէր, այդ օրը հինգշաբթի 12-ն էր եւ Հայաստանում՝ Գյումրիում, ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման օրը:

Քանի որ խոստացել էի, որ պետք է ներկա գտնվեմ եւ լուսաբանեմ այդ «գրանդիոզ» իրադարձությունը, առավոտյան 11:00-ին արդեն Սարյանի արձանի մոտ էի, որտեղից եւ պետք է շարժվեինք Գյումրի` մասնակցելու փառատոնին:

Նկատեցի, որ փառատոնի կազմակերպիչներից շատ, այդ օրվան նախապատրաստվել էին փառատոնին դեմ եղող երիտասարդները, ովքեր ցուցապաստառներով զինված`նույնպես պատրաստվում էին դեպքի վայր մեկնել՝ հստակ որոշմամբ` ամեն գնով խափանել այդ փառատոնի անցկացումը:

Ժամը 11:30-ին ավտոբուսը շարժվեց, մոտ 15 հոգի մարդ էինք: Ներկաները, հիմնականում, ինչպես հետո պարզեցի, ինձ նման ոչ այնքան եկել էին ֆիլմերը դիտելու, որքան այդ իրադարձությունը լուսաբանելու: Նրանց մեջ երեք աղջիկ, ապագա լրագրողներ, գրավեցին իմ ուշադրությունը: Նրանք գնում էին կինոփառատոնի, առանց իմանալու, որ դա ադրբեջանական ֆիլմերի փառատոն է: Պարզվեց իրենց դասախոսը, ով բարեկամական կապեր ուներ կազմակերպիչներից մեկի հետ, խորհուրդ էր տվել աղջիկներին անպայման ներկա լինել Գյումրիի փառատոնին, առանց մանրամասնելու, թե ինչ փառատոն է, նրանք էլ, հարգելով իրենց  դասախոսին, գնում էին:

Փառատոնը պետք է տեղի ունենար ժամը 15:00-ին` Գյումրիի «Ասպարեզ» ակումբում: Սակայն, ժամը 14:05-ին, Երեւանից Գյումրի ընթացող ավտոբուսը՝ Արթիկ-Մարալիկ խաչմերուկում կանգ առավ: Այնուհետեւ ոստիկանության մի մեքենա մոտեցավ, ոստիկանը ճշտեց, թե որտեղից ենք, ուր ենք գնում, ինչի համար եւ խորհուրդ տվեց չշարունակել ճանապարհը, քանի որ Գյումրիում շատ բուռն ընդունելություն էր կազմակերպվել մեզ համար:

15-ից 20 րոպե հետո եկան փառատոնի կազմակերպիչները՝ Գեորգի Վանյանի գլխավորությամբ: Վանյանի խոսքը ներկայացնում եմ ժապավենում.

Կազմակերպիչներից մեկի՝ Գարսի հետ իմ զրույցը ձեզ եմ ներկայացնում առանց որեւէ փոփոխության.

Ճանապարհին ֆիլմերն, այնուամենայնիվ, դիտելու առաջարկությունը, առանց ներկաների կարծիքը ճշտելու, իրականացվեց: Բայց ոչ թե ավտոբուսում դիտեցինք ֆիլմերը, այլ՝ ճանապարհին գտնվող՝  «Մշո Օջախ»  կոչվող ռեստորանային համալիրում:

Ֆիլմերը չորսն էին. «Անապատի ծաղիկը» սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Թայիր Ալիեւ, «Գուրգուրիր թեւերս» ռեժիսոր Սամիր Քերիմօղլու, «Իդիլիա» հեղինակ Թեյմուր Դայիմի եւ «Տունը» ռեժիսոր Ասիֆ Ռուստամով:

Դրանք կարճամետրաժ, իրականում ոչինչ չասող ֆիլմեր էին: Նրանցում մի քանի տեղ օգտագործված էր հայ կոմպոզիտորների երաժշտությունը: Կազմակերպիչների ներկայացմամբ՝ ընտրվել են մեր իրականությանն ավելի մոտ եւ խոսուն ֆիլմեր: Ահա այդ ֆիլմերից մի քանի հատված.

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել