Որքան մոտենում է ապրիլի 24-ը, այնքան ավելի մեծ թվով թուրքեր թե՛ Թուրքիայում, թե՛ դրա սահմաններից դուրս, սկսելու են բարձրաձայնել Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դրա ընդունման մասին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունները <վերականգնելու> մասին: Երբեք մակերեսային չնայեք այս հարցին, քանի որ
ա. յուրաքանչյուր թուրք, որը խոսում է այս մասին, իրեն ապահովում է բարձր վարկանիշով նախ հայերի մոտմ ապա մասամբ սև ՊՌ՝ յուրայինների մոտ: Այնպես որ իր շահն է խոսում առաջնայինը:
բ. յուրաքանչյուր թուրք, ով խոսում է հայերից ներողություն խնդրելու մասին, ևս մի դրական բիծ է հավելում սեփական պետության միջազգային նկարագրին՝ որպես խաղաղասեր ու ժողովրդավար հասարակություն, որն իբր իր սխալներն ընդունելու ճանապարհին է:
գ. յուրաքանչյուր թուրք, ով արտաբերում է Հայոց Ցեղասպանություն բառը, երբեք չի խոսի ո՛չ ֆինանսական հատուցումների, ո՛չ էլ առավել ևս հողերի վերադարձի մասին: Միմիայն կոչ կարվի հայերին սահմանը բացելու մասին համատեղ որոշման հանգել:
դ. Հայոց Ցեղասպանությունն ընդունում է թուրք մտավորականության մեծ մասը, քանի որ նրանք հնարավորություն ունեն մանրամասն ծանոթանալու անհերքելի փաստերի հետ, բացի այդ էլ չմոռանանք, որ Հրանտ Դինքն ու վերջինիս մտերիմները սերտ կապեր են ունեցել թուրքական ինտելեգենցիայի հետ, դա ևս ազդեցիկ գործոն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել