
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել կոմպոզիտոր, ընդդիմության կողմնակից Հուսեյն Աբդուլաևի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը: Նրան մեղադրում են հարկերի վճարումից խուսափելու մեջ: ԶԼՄ-ները, սակայն, Ադրբեջանի իշխանությունների՝ Աբդուլաևի նկատմամբ հետախուզում հայտարարելու ոչ պաշտոնական պատճառը համարում են նրա Susma! («Մի՛ լռիր») երգը, որի տեսահոլովակն արդեն ներբեռնվել է համացանցում:
Նշվում է, որ Աբդուլաևի ղեկավարած ընկերությունը չի վճարել մոտ 1.4 մլն մանաթ (մոտ 1.4 մլն եվրո) հարկ:
Իսկ երգի տեսահոլովակում ներկայացվում են Բաքվում ոստիկանության կողմից բողոքի ակցիաները ցրելու դրվագներ: Երգը ադրբեջանցիներին կոչ է անում «համատեղ պայքարել ավելի լավ կյանքի համար»:
Մամուլում Աբդուլաևի նկատմամբ հետախուզման մասին լուրերը հայտնվել են հունիսի 26-ին: Ավելի ուշ այն պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: