Ի՞նչ է իրենից ներկայացնում աղջիկների «տունը մնալ» երևույթը, և արդյո՞ք այն արդի է մեր օրերում: Մինչ անդրադարձը հայուհիների ուրույն պատասխաններին այս հարցի շուրջ, մի հետաքրքիր դեպք ներկայացնեմ տուն այս Ասիա-հայկական մտածողության շուրջ:

Մի ընկեր ունենք, ԱՄՆ քաղաքացի, ով Հայաստանում առաջին անգամ է և առհասարակ մեր վեհագույն ազգի մասին քիչ գաղափար է կազմում: Մենք մի քանի հոգով ամբողջ մեկ ժամ փորձում էինք նրան բացատրել, թե իրենից ինչ է ներկայացնում «տունը մնալ» հասկացողությունը, սակայն նա ոչինչ չասող հայացքով այդպես էլ չհասկացավ: Եվ դա ո՛չ մեր բացատրելու կարողությունների պակասից էր, ո՛չ էլ նրա ունակությունների: Ինչու՞, ասենք, եթե տղան քսանութ տարեկան է, չունի հիմնական ընկերուհի և չի էլ պատրաստվում կյանքը կապել ինչ-որ մեկի հետ, հասարակության մեջ ձեռք է բերում «ուտող-խմող» տղու համբավ: Իսկ եթե աղջիկը անցնում է 23 տարին և չունի պաշտոնական առաջարկներ, կեղտագույն հարևանների կողմից համարվում է «տունը մնացած»:

Այժմ ներկայացնեմ տարբեր հայուհիների պատասխաններ այս հարցի շուրջ (տարբեր տարիքային և տարբեր մասնագիտությամբ), որոնց անունները հարգելի պատճառներով չենք ներկայացնում: 

- «Տունը մնալ» երևույթը սարսափելի է շատ հայուհիների համար, նրանցից շատերը այնքան են վախենում տանը մնացածի պիտակից, որ պատրաստ են ամուսնանալ առաջին պատահածի հետ` նույնիսկ նորմալ չճանաչելով ապագա կողակցին: Շատերը կարծում են, որ եթե աղջիկը քսանհինգ-քսանվեց տարեկան է և ամուսնացած չէ, ուրեմն տանն է մնացել, ինձ համար ընդունելի չէ սա, մարդ պետք է ամուսնանա այն տարիքում, երբ պատրաստ կլինի ամուսնական կյանքին և իրեն բավականաչափ հասուն կհամարի:
Իսկ եթե ընդհանրապես որոշի չամուսնանալ, դա արդեն իր իրավունքն է, և պիտակների կարիք չկա:

- Տանը մնացած. հիմնականում շատ գեղեցիկ, չափազանց խելացի, բարձրագույն կրթությամբ, արտասահմանում մի քանի անգամ եղած, լիքը բանի ինքնուրույն հասած վստահ և վստահելի կանայք, ովքեր տղամարդկանց իրենց գեղեցկությամբ և խելացիությամբ հուշտ են անում, որովհետև վերջիններս մտածում են, որ իրենք բավարար գեղեցիկ/խելացի չեն, և այդ կինն արժանի է առնվազն արքայազնի, չնայած ճիշտ են մտածում:

- Գեշ, անդուր, հակահիգիենիկ, չխնամված աղջիկներ, ում անգամ նայելիս վատանում ես, ուր մնաց մտածես հետն անկողին մտնես:

- Փչացածներ, ում համբավը տվել, իրանց անցել ա, ու ժամանակին չեն իմացել ձևն ամեն ինչ տակից անելու և կուսաթաղանթ կարելով ինչ-որ հարիֆի վրա մնալու:

- Նշանակում է ... եթե աղջիկը քսան տարեկանից բարձր է, և նրան «օֆիցալ» ուզողներ չկան, ուրեմն փչացած է ու տունը մնացած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել