Ինչպես արդեն անդրադարձել էի, վերջերս կայացել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանի սինգլի ու նոր տեսահոլովակի շնորհանդեսը, որին ներկա էին բազմաթիվ երկրպագուներ և հայտնի մարդիկ: Այսօր Ֆեյսբուքում զրուցում էի ընկերներիցս մեկի հետ, ով ահա թե ինչ ինֆորմացիա ինձ տրամադրեց: 
Պարզվում է, ըստ որոշ աղբյուրների, սինգլի շնորհանդեսից մեկ օր անց Գևորգը ոմն մեծահարուստ տիկնոջից (հայտնի օլիգարխներից մեկի կնոջից) նվեր է ստացել բնակարան Երևանում: Ասում են՝ այս կինը Գևորգի երկրպագուներից է և հաճախ է Գևորգին թանկարժեք նվերներ մատուցում: Թե որքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, փորձեցի ճշտել հենց Գևորգից, ապա նաև իր պրոդյուսեր Սամվել Ղազարյանից, սակայն Գևորգի հեռախոսն անհասանելի էր, իսկ Սամվելի հետ այդպես էլ չկարողացա կապ հաստատել: Նա այդպես էլ չպատասխանեց իմ զանգերին և հաղորդագրություններին: Ձեզ եմ ներկայացնում ընկերոջս հետ խոսակցության screenshot-ը՝ հասկանալի պատճառներով փակ պահելով նրա անունը: Հուսով ենք որևէ բացատրություն ստանալ երգչի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել