Նայում եմ հեռուստատեսությամբ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումներ են ծավալում, որպեսզի տարբեր մանիպուլյացիոն մեթոդներով հանրությանը ցույց տան, թե իբր այդ կոնվենցիայի մեջ վտանգավոր դրույթներ չկան: Փորձում են այդ ամենը մարսել տալ հասարակությանը, իսկ դրանից հետո թափով վավերացնել:

Ստամբուլյան կոնվենցիայի ապազգային բնույթը բացահայտելու փոխարեն հիմա էլ կեղծ թեզ են սկսել շրջանառել, թե իբր կոնվենցիան հակասում է սահմանադրությանը: Այդ թեզի առաջամարտիկները հատուկ մոռանում են, որ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Ինչպես հասկացաք, փորձ է արվում Ստամբուլյան կոնվենցիան փաթաթել ժողովրդի վզին, սակայն իշխանությունները հաշվի չեն առնում, որ ժողովուրդը ոչ միայն կձախողի այդ կոնվենցիայի վավերացումը, այլև իշխանություններին ապազգային օրենքներ ընդունելու համար ընդմիշտ արձակուրդի կուղարկի:

ՀԳ. Փոխանակ մտածենք, թե ինչպես զարգացնենք մեր երկիրը, զարկ կտանք տնտեսությանը, դրել ենք հասարակության դեգրադացիային նպաստող Ստամբուլյան կոնվենցիա ենք քննարկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել