Գեղեցիկ գիշեր... Աղջիկը խոսում է իր ընկերուհու հետ հեռախոսով.
-Դու գիտե՞ս, որ քո առաջվա ընկերը այսօր հեռանում է: 
-Իմ համար մեկ է... Իսկ ու՞ր:
-Անգլիա սովորելու...
-Պարզ ա... Լավ, արդեն քնելու ժամանակն ա, պակա....
-Աաաաա, էսքան շո՞ւտ... Լավ, պակա... Եթե քունդ չտանի, զանգի...
Աղջիկը անջատեց հեռախոսը և հիշեց, հիշեց այն օրերը, երբ նրանք միասին էին... Իրենց սիրո ամառը, որից արդեն ինչքան երկար ժամանակ էր անցել... Տղան որոշեց մի քիչ շուտ դուրս գալ տանից ... և զբոսնել իրեն հարազատ քաղաքում... Հրաժեշտ տալ իր սիրելի քաղաքին... Եվ հետո նոր հեռանալ քաղաքից, միգուցե 1 տարով ... կամ հավետ... Նա դա դեռ չէր որոշել... Չհասկանալով անգամ նա գնաց այն վայրերը, որտեղ նրանք երկուսով էին գնում... Հեռախոսին զանգ եկավ... Աղջիկն է: Երևի ինչ-որ բան է եղել... Նա չէր զանգում արդեն կես տարի է, տղան` նույնպես... Որոշել էր չխանգարել աղջկան...
-Ալո:
-Դու կարո՞ղ ես գալ, -շշնջաց նա հեռախոսով, անհանգիստ ձայնով...
Օօօ՜, ինչքան էր նա կարոտել այդ քաղցր ձայնը.....
-Հիմա գալիս եմ,-պատասխանեց նա...
Նա մտածում էր` եթե նա զանգահարել է, ուրեմն լուրջ բան է պատահել... Եվ կես ժամվա մեջ նա հասավ աղջկա տան մոտ...
-Ես ներքևում եմ...
-Հիմա գալիս եմ...
Նա կանգնած էր մթության մեջ իրենց տան առաջ... Նա, տեսնելով նրան, դուրս վազեց տանից, գրկեց նրան....և սկսեց լաց լինել...
-Մի գնա...
-Ի՞նչ:
-Մի գնա, ես վախենում եմ... Նա քեզ կտանի ինձանից...
-Ո՞վ:
-Անգլիան քո...նա ուզում է քեզ ինձանից տանել...ուզում է մեզ բաժանել...
-Ախր, սիրելիս, ինչպե՞ս նա կարող է ինձ քեզանից տանել:
-Չգիտեմ...ուղղակի զգում եմ...
-Իմ սիրելի հիմարիկ...
Այս ասելով նա գրկեց նրան ամուր-ամուր և համբուրեց... Նա չէր մտածում ինքնաթիռի մասին... Նա մոռացել էր ամեն ինչ և ամենքին... Մի քանի րոպե անց նրանք նստած էին մեքենայում...իրար գրկախառնված... Մեկ էլ զանգահարում է տղայի մայրը...
-Փառք աստծո, տղաս, քեզ հետ ամեն ինչ լավ է,-հազիվ լսելի հուզված ձայնով ասաց մայրը....
-Մա՞մ: Ի՞նչ է պատահել:
-Քո ինքնաթիռը ընկել է... Ընկել է, և բոլորը մահացել են... Ինչ լավ է, որ դու ողջ ես!!!!
-Ահա...,-միայն այս կարացավ ասի տղան...
-Դու որտե՞ղ ես... Եվ ինչո՞ւ ես ուշացել թռիչքից:
Տղան նայեց աղջկան, որը նայում էր իր վրա աչքերը լայն բացած...
-Մամ, ես իմ փրկիչի հետ եմ... Հետո քեզ ամեն ինչ կբացատրեմ...
-Ոչինչ չգիտեմ, տղաս... Ես ցանկանում եմ նրա հետ ծանոթանալ... Իր հետ եկեք մեր տուն...միայն շուտ.... -Եղավ, մամ, շուտով տանը կլինենք...
-Ով նա անջատեց լսափողը...
-Դու փրկեցիր ինձ, իմ արև...իմ հրաշք...
Աղջիկը լայն ժպտաց :)
-Ես ախր ասում էի չէ՞ նա ուզում էր քեզ ինձանից խլել... Իսկ ես վաղուց քեզ խոստացել էի, որ քեզ ոչ մեկի չեմ տա... Ո՛չ Անգլիային և ո՛չ էլ մահին...երբեք...!!!! ♥ :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել