Իմ համեստ կարծիքով` ժամանակակից ցինիզմն անցումն է հույսից ռեալիզմին:
Մարդկության հազարամյա պատմության տարբեր դասակարգերի միջավայրերում մշակվել են փոխհարաբերությունների կուլտուրայի որոշակի ձևեր, առանց որոնց հարաբերություններն ինքնին անիմաստ կլինեին արտադրության և կենցաղի, ստեղծագործական աշխատանքի և ընդհանրապես բոլոր մյուս բնագավառներում: Քաղաքացիական վարվելակարգին հետևելու գլխավոր նպատակը մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքն է: Այսօր ամբողջ աշխարհով մեկ համատարած երևույթ է էմոցիաներից դրդված մարդկանց փառաբանելը։ Բոլոր դարերում էլ մարդիկ աստվածացրել են անվանի երաժիշտների, սպորտի աստղերի, կրոնական առաջնորդների, բայց ոչ թե քաղաքական գործիչների: Քաղաքական կուռքն ըստ իս ամեն դեպքում բացասական երևույթ է, քանի որ անգիտակցական միաձուլում է տեղի ունենում կուռքի հետ, որն էլ իր հերթին կաղապարում է անձի հնարավորությունները: Նա անում է ամեն ինչ, որ նմանվի իր կուռքին (այս դեպքում կուռքը բացասկան կերպար է) կամ էլ ապրում է նրա կյանքով: Նման ցինիզմի զոհեր շատ կան: Ցինիզմի մասին խոսել ցանկանում եմ սկսել մեծերից՝ Նիկկոլո Մակիավելլիից: Պատմականորեն նա համարվում է մեծագույն ցինիկ: Նա քաղաքականության հիմք է համարում շահն ու ուժը, և որ քաղաքականության մեջ պետք է հենվել ուժի, այլ ոչ թե բարոյականության վրա, ինչպես և ներկայում ձեր կուռքը, հարգելիներս: Սակայն վերջինը կարելի է օգտագործել հանուն բարձր նպատակների: Այս ամենը լավ նկարագրված է <> գլուխգործոցում: Այդտեղից էլ տարածվում է «նպատակն արդարացնում է միջոցները» 21 դարին բնորոշ արտահայտությունը: 

Ժամանակակից ցինիզմն անցումն է հույսից ռեալիզմին: Ժամանակակից ցինիկն ապրում է օրից օր, արձակուրդից արձակուրդ, մի խնդրից մյուս խնդիր, մի օրգազմից մյուս օրգազմ: Նա հիմնականում անտարբեր է և շատ պրակտիկ: Ընդհանրապես մարդու հնարավորություններն անսահման են։ Եվ երջանիկ է նա, ով ոչ միայն գիտի դրա մասին, այլև ձգտում է առավելագույնս օգտագործել այդ հնարավորությունները։ 
Հ.Գ. Հնարավոր է մարդիկ փոխվեն նյութս կարդալուց հետո, հրաշքներ լինում են կյանքում, պետք է հավատալ հրաշքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել