Տեղեկությունն այն մասին, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար Է «ներդրվել» վարչապետի օֆշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար, հեռուն գնացող ենթադրությունների առիթ է դարձել եւ «դրա հետեւում կանգնած» որոշ պաշտոնյաների ձեբակալության կանխատեսումների հիմք հանդիսացել: Հիշեցնենք, որ տեղեկությունն այսօր հրապարակել է «Առավոտ» օրաթերթը: Խոսքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին Է, ովքեր հայտնվեցին օֆշորային սկանդալի կիզակետում: Վերջիններս, ըստ որոշ լուրերի՝ օֆշորային գոտում գրանցված ընկերության փայատերեր են և բանկային հաշիվների են տիրապետում: Թեման արդիական պահելու համար «հայտնի շրջանակները», տարածված լուրերով՝ մեծ գումարներ են «ներդրել»: Հրապարակումներ եղան, որ այդ «բացահայտումների» հետեւում Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ում վաղեմի երազանքն է լինել ՀՀ վարչապետ: Իրականում նման տեղեկությունները էժանագին բամբասանքից ավելին չեն հիշեցնում:
Իհարկե, այն, որ Սերժ Սարգսյանի քար անտարբերությունն ու լռությունը ինչպես օֆշորային պատմության, այնպես էլ Վերահսկիչ պալատի հաշվետվությունների առիթով, հասկանալի դարձրեց, որ սկանդալները չեն դառնա վարչապետի հրաժարականի պատճառ,դա պաստ է,  սակայն դա դեռեւս  չի նշանակում, որ Տիգրան Սարգսյանը կարող է նման «ուտկաներով» պատասխանատվության ենթարկելու պահանջ  բարձրացնել իրեն «զրպարտողների» համար, որովհետեւ դեռեւս հակառակը չի ապացուցվել՝ ոչ վարչապետի օֆշերային կազմակերպության հետ առնչությունը, ոչ էլ ՎՊ-ի հայտնաբերած աղմկոտ չարաշահումների փաստերը դեռեւս հիմնավոր կերպով չեն հերքվել:

Միամիտ պնդումներով՝ ԱԺ նախագահը վարչապետի դեմ սկսված արշավի  «պատվիրատու» լինելու փաստը մատնեց այն ժամանակ, երբ առաջինը ՎՊ նախագահի հաշվետվությունը ընթերցելուց հետո մարտի նետվեց Տիգրան Սարգսյանի դեմ,սակայն մյուս կողմից՝ ի  Հովիկ Աբրահամյանի դեմ հակագրոհից եւ վերջինի գերդաստանի հետ կապված վառելիքային սկանդալը բացահայտելուց հետո Տիգրան Սարգսյանը խոստացավ հիմնավոր կերպով ապացուցել ՎՊ-ի «քաղաքական» շահարկումները եւ այն, որ անհիմն է բյուջեի 700 մլն յուրացման փաստը, ինչը, սակայն, դեռեւս չի արվել: Ինչպես հայտնի է՝  Կառավարության նախորդ նիստի ընթացքում Տիգրան Սարգսյանը կարգադրեց նախարարներին՝ կամ ընդունել ՎՊ-ի հասցեագրած մեղքը կամ՝ յուրաքանչյուր գերատեսչության պաշտոնական էջում հանդես գալ հիմնավոր հակադարձումներով: Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց որեւէ գերատեսչության կողմից որեւէ արձագանք չկա ՎՊ հրապարակած տվյալների առիթով: Կնշանակի, որ այստեղ ընդունում են մեղքը եւ անզոր են հիմնավոր արդարացումներ ներկայացնել, որովհետեւ  Տիգրան Սարգսյանը հակահարձակման հրահանգը բավական կտրուկ էր տվել եւ անգամ հայտարարել, որ պատասխանատվության են ենթարկվելու «երբեւիցե» չարաշահումներ թույլ տված պաշտոնյաները:
Թեեւ մեծ հաշվով ներիշխանական այս «բացահայտումները», բնականաբար, որեւէ առնչություն չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Սա ընդամենը ռեսուրսների վերաբաշխման պայքար է, քանզի  կոռուպցիայի դեմ իրական պայքարի պարագայում վաղուց բանտերում տեղ չէր մնա  ձերբակալված պաշտոնյաների թվից:
Անի Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել