Աղջիկը շատ էր սիրում տղային, տղան էլ` նրան: Պատրաստվում էին ամուսնանալ, նույնիսկ օրն էին որոշել: Սակայն պատահեց անդառնալին: Այդ օրը աղջիկն ու տղան գնում էին հարսանեկան սրահն ընտրելու, սակայն նույնիսկ տեղ չհասան: Ավտովթարն էր պատճառը: Աղջկան կարծես հրաշքով բան չպատահեց, սակայն տղան կորցրեց տեսողությունը: Գոռում էր աղջիկը, լացում` թե հնարավոր լինի աչքերս կտամ քեզ! Սակայն արդեն ոչինչ չէին կարող անել: Մի օր` հերթական կոնսուլտացիաի ժամանակ, բժիշկները հայտնեցին, որ քիչ հույս կա, որ հնարավոր է Գերմանիայում բուժումից հետո տղան տեսնի: Սակայն դա շատ մեծ գումարի հետ էր կապված: Տղան արդեն կտրել էր հույսը, երբ մի օր հայրն ու մայրը հայտնեցին, որ երկու օրից մեկնում են Գերմանիա: Տղան որոշեց անակնկալ անել աղջկան: 2 ամիս անց եկավ քաղաք, արդեն տեսնում էր: Առաջին բանը որ արեց, գնաց աղջկա տուն, սակայն դուռը բացող չկար: Գնաց տուն և իր գրասեղանին տեսավ մի նամակ: Երբ արդեն տեսնես, կկարդաս իմ նամակըսկզբում կբարկանաս, սակայն հետո կհասկանաս, որ միայն քեզ համար եմ արել այդ բանըԵս վաճառել եմ իմ սիրտըայդ գումարով ես դու գնացել ԳերմանիաԴա արել եմ հանուն սիրոև մինչև կյանքիս վերջին վայրկյանը չեմ զղջացելԻմացիր, ես միշտ քո հետ կլինեմբայց խոսք տուր ինձ որ ինձանից հետո կապրես սովորական մարդկանց պեսկսիրես ու կսիրվեսՀաճախ նայիր մայրամուտին ու մոռացիր իմ մասինԵս քեզ խոսք էի տվել և կատարեցի, մինչև կյանքիս վերջ քեզ սիրեցի: Տղան լացում էր, գոռում, սակայն հետ վերադարձնել աղջկան էլ չէր կարող: Ամեն երեկո տղան նայում էր մայրամուտին ու հիշում աղջկան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել