Նոր բախումներ են սկսվել այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանների և ցուցարարների միջև, հայտնում են թուրքական լրատվական աղբյուրները: Բախումները կենտրոնացած են եղել Անկարայի կենտրոն տանող Դիքման պողոտայում: Ոստիկանությունը ստիպված է եղել կրկին ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազի միջոցով ցրել ցուցարարներին:

Ներկա պահին դրութունը փոքր-ինչ հանդարտվել է, սակայն ցուցարարները մեկընդմեջ քարեր են նետում ոստիկանների վրա: Սկզբում փողոց են դուրս եկել մի քանի հարյուր ցուցարար, ովքեր կառավարության հրաժարականը պահանջող կարգախոսներ են հնչեցրել: Այնուհետ սադրիչների մի խումբ պողոտա է բերել բարիկադներ, որից հետո սկսվել են բախումները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել