Օրեր առաջ Իրանում կախաղան է բարձրացվել 16-ամյա Աթիֆա Սահալեն, հայտնում է իրանական լրատվական աղբյուրներից մեկը: Դեպքը ցնցել է իրանցիներին: Աթիֆան 13 տարեկանում ձերբակալվել էր այն բանի համար, որ համարձակվել էր նույն տաքսին նստել ինչ-որ տղամարդու հետ: Իսկ 3 տարի անց բանտից դուրս գալուց հետո տուն վերադառնալու ճանապարհին նրան բռնաբարել է տաքսու վարորդը: Այնուհետ անչափահաս Աթիֆային ձերբակալել են անանուն նամակի պատճառով, որտեղ բանտում նրան դաժան ծեծի են ենթարկում: Օրենքի համաձայն կախաղան բարձրացնելու վճիռը պետք է հաստատվի Իրանի Գերագույն դատարանի կողմից, որի պատասխանը բավականին երկար է տևում: Սակայն զարմանալին այն է, որ անչափահաս աղջկան մահապատժի ենթարկելու պատասխանը եկել է ընդամենը 2 օրից: Աղջկան կախելուց հետո նրա մարմինը շուրջ 40 րոպե կախած են թողել ծառից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել