Հանգստյան օրերին ոչ միայն esyes.am-ի, այլև աշխատակիցներիս ֆեյսբուքյան անձնական էջերին մի շարք նամակներ ենք ստացել, որոնցով մեր ընթերցողները խնդրում են ճշտել՝ արդյոք սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու երգիչ Սարգիս Ավետիսյանը բարեկամներ են:

Լուրը ճշտելու համար զրուցեցինք երգչի հետ, ով չզարմացավ մեր հարցից, քանի որ ինքն էլ ժամանակ առ ժամանակ նույն բովանդակությամբ նամակներ ստացել է:

«Չէ, նման բան չկա, չգիտեմ էլ` որտեղից կարող են այդ լուրերը տարածված լինել, քանի որ մենք անգամ մտերիմներ չենք. ընդամենը մի անգամ եմ տեսել Ալեքսանդրին «Ազատ գոտի» հաղորդման շրջանակներում: Հենց նոր ես ստուգում էի ֆեյսբուքյան նամակներս, և նույնպիսի բովանդակությամբ նամակ նաև ինձ են ուղարկել»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Սարգիսը:

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Ալեքսանդրի հետ, սակայն վերջինս անհասանելի էր, որի պատճառով սահմանափակվում ենք միայն Սարգսի խոսքերով: Կարծում ենք՝ այս հարցով «խիստ մտահոգները» ստացան իրենց հուզող խիստ կարևոր հարցի պատասխանը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել