Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը դատի է տվել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Հուսեին Այգյունին և պահանջել է իբրև փոխհատուցում վճարել 100 հազար լիրա բարոյական վնաս հասցնելու համար: «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ Էրդողանը իր ներկայացրած հայցում պատգամավորին մեղադրում է իրեն վիրավորելու մեջ, որոնք նա իրեն թույլ է տվել գրել իր «Twitter»-յան էջում: Այսպես ԱԶԿ-ի գրասենյակում և արդարադատության նախարարությունում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո պատգամավոր Այգյունը իր «Twitter»-յան էջում մի հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ Էրդողանին անվանել էր Թուրքիայի գլխավոր ահաբեկիչ: Էրդողանը դատարանին հայտնել է, որ Այգյունի արտահայտությունները ամբողջությամբ զրպարտանք ենք, խախտում են իր իրավունքները և ուղղակի վիրավորում են թուրքական կառավարության ղեկավարի պատիվն ու արժանապատվությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել