
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էի նրա անվանումը
ու վառվում էր երկնքի ածուխը,
գետի հոսանքով վեր
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էին նրա անվանումը:
և գիշերները ավելի քիչ են դարձել
և կանգնել է ժամանակը
ձիս կեղտոտ է արդեն
մարմինս հոգնել է արդեն
իսկ գիշերը ավելի է լուսավորվում
և ցայտաղբյուրում միայն ջուր է
և լսվում են ատելության բղավոցներ ծերունիների
իրենցից ծերերի վրա
և արդեն տեսած երազներ:
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էի նրա անվանումը
ու վառվում էր երկնքի ածուխը,
գետի հոսանքով վեր
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էին նրա անվանումը:
ձիս ծարավն է հագեցնում
ես միայն նայում եմ
խուսափում եմ խմել ցայտաղբյուրի ջրից
և զսպում եմ ծարավս
իսկ ցայտաղբյուրը երգում է
և հոգնածությունը բութ ցավի պես ձգվում է ներսում:
ինքսն ինձ ճակատագրիս
տեր եմ կարգում
ինձ ինչ-որ տեղ սպասում են
ինչպես թագավորին կսպասեին,
բայց ոչ, էլ չեն սպասում,
արդեն գիտեմ
նրանք մեռել են հանկարծակի
քայլերն արագացնելով:
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էի նրա անվանումը
ու վառվում էր երկնքի ածուխը,
գետի հոսանքով վեր
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էին նրա անվանումը:
ու ճշմարտությունը երբեմն
մոտ է գիշերվան,
թռչունները ստվերի են նման
իսկ ստվերնեը` թռչուններին
ու մարդիկ ծիծաղում են
իսկ ծիծաղը լացի է նման
ու ճիշտ է` հաճախ
ծովը հիասթափվում է
այսինքն ուզում եմ ասել
այն սկսում է ուրիշ երգեր երգել
բոլորովին ոչ նրանք, որ երգում է
մանկական գրքերում
բայց կանայք չեն փոխվում
նրանք կին են մնում
իսկ հիմար կանայք
այդպես էլ հիմար են մնում
ես ընդհանրապես վստահ չեմ,
որ, ինչպես երգերում է ասվում,
նրանք մարդկության շարունակությունն են:
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էի նրա անվանումը
ու վառվում էր երկնքի ածուխը,
գետի հոսանքով վեր
քաղաքը քնած էր
ու ես մոռացել էին նրա անվանումը,
իսկ դուք հենց նոր կորցրեցիք
չքնաղ անծանոթուհուն
թեթև քաթանի տակ
գրեթե մերկ: