Թեև բոլորին է հայտնի, որ նախաճաշը շատ կարևոր է սննդի ամենօրյա ռեժիմի համար, սակայն շատերը այն անտեսում են ժամանակի կամ ախորժակի բացակայության պատճառով: Սակայն նախաճաշը լավ աշխատանքի գրավականն է՝ հաղորդում է «Ռոսբալտ»-ը:

Բրիտանացի սոցիոլոգների՝ վերջերս կատարած հետազոտությունը ապացուցել է, որ նախաճաշը օգտակար է ոչ միան առողջության համար, այլև ֆինանսական վիճակի, անգամ երկրի տնտեսության համար:

Փորձագետները պարզել են, որ չնախաճաշած աշխատակիցները Մեծ Բրիտանիային բերում են մոտ 300 մլն ֆունտ սթեռլինգի վնաս:

Հարցումները ցույց են տվել, որ նախաճաշում է բրիտանացիների 59%-ը:

Համեմատական հետազոտությունը ցույց է տվել, որ չնախաճաշած աշխատակիցները աշխատում են ավելի քիչ արդյունավետությամբ ու օրվա մեջ կորցնում են միջինը 82 րոպե աշխատաժամանակ, քանի որ չեն կարողանանում կենտրոնանալ, ու հաճախ պահանջվում է հանգիստ: 

Աղբյուրը` 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել