Եթե Դուք.

1. գնում եք հոգևոր քարոզների, որը եկեղեցու պատերի ներսում չէ, կամ գոնե եկեղեցուն կից սրահում,

2. կարդում եք մի գիրք, որը Աստվածաշունչ եք անվանում, բայց այն գունավոր է, լի է նկաներով և հիմնականում դրանք երջանիկ ընտանիք պատկերող նկարներ են և օտարերկրացիներ, որը ձեզ տվել են քարոզների ժամանակ,

3. եթե քարոզների ընթացքում Դուք երգում եք ինչ-որ երգեր, որոնք կապ չունեն Առաքելական եկեղեցու հոգևոր երգերի հետ,

4. եթե Ձեր քարոզիչը Ձեզ ներկայանում է սովորական հագուստով և ոչ թո սքեմով,

5. եթե Ձեր քարոզիչը չի պատկանում Գևորգյան կամ մյուս ճեմարաններից մեկին, որը պատկանում է Մայր Աթոռին,

6. եթե վերը նշված կետերից առնվազն մեկը համընկավ Ձեզ հետ,

Ուրեմն <<շնորհավորում եմ>>, Դուք ԱՂԱՆԴԱՎՈՐ եք: 

Ապա այս դեպքում անհապաղ դիմեք եկեղեցի, որը գնտվում է Ձեր համայքում, ունի գմբեթ, խաչ դրա վրա և որտեղ ամեն կիրակի մատուցվում է պատարագ հոգևոր սպասավորի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել