Երևան քաղաքի սիրելի՛ բնակիչներ, ՀՀ ճանապարհային ոստիկանության հերթական մանիպուլիացիաների արդյունքում ամեն օր տասնյակ վարորդներ են տուգանվում Երևանի մի շարք փողոցներում, որտեղ չկան այդ խախտումները հաստատող երթևեկության կանոնների ցուցատախտակներ կամ արգելող տարբերանշաններ:
Ցանկանում եմ իրազեկել բոլոր վարորդներին` յուրաքանչյուր օր` ժամը 17:00 մինչև 24:00, 10.000-ական դրամով տուգանվում են այն վարորդները, ովքեր Տերյան-Թումանյան խաչմերուկից ընթանում են ուղիղ: Տուգանվում են նաև բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգառում են Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետի հարակից տարածքում: Իսկ ո՞վ պետք է իրազեկեր այս մասին մեր վարորդներին, ավա՜ղ, դժվարանում եմ գլխի ընկնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել