Զարմանում են, թե ինչքան ֆուտբոլային անցուդարձից հեռու մարդիկ կան, որոնք հիմա Հենոյի տրանսֆերի մասին կարծիք են արտահայտում: Որ չալարեն, մի քիչ մի տեղը շարժեն, հետաքրքրվեն, կիմանան, որ հիմնականում ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի կողմից վճարվող գումարը մի քանի ուղղությամբ ա գնում` սկսած նախորդ ակումբից, վերջացրած ամենաառաջին ակումբով: 
Շատ դեպքերում նույնիսկ մանկապատանեկան դպրոցին ա գումար հասնում:
Ու տրանսֆերային աշխարհը բիզնես աշխարհ է, և մարդիկ, ովքեր ներդրում են կատարել նույն ֆուտբոլիստին աճեցնելու և համապատասխան կոնդիցիայի հասցնելու, իրավունք ունեն իրենց ներդրումների փոխհատուցմանը տեր կանգնելու:
Դրա համար կլոր աչքերով վայ-վույ անելուց առաջ մի փոքր այս ոլորտից տեղեկանալ չէր խանգարի:
Զուտ Հենոյի տրանսֆերի հետ կապված, իհարկե ես շատ կուզենայի, որ նա խաղար իմ սիրելի «Լիվերպուլում», բայց ամեն դեպքում, լավ կլիներ` բոլոր ներգրավված կողմերի շահերը պաշտպանվեին:
Նեմեցին հազար ու մի ուրիշ առիթով կարելի է կպնել, դատել, հրաժարական պահանջել, նստեցնել բանտ և այլն, բայց սա հաստատ էն դեպքը չէր: Նույնն էլ Օլեգ Մկրտչյանի մասին կարելի է ասել, մարդը մեռավ ինչքան տաղանդ ու անտաղանդ ֆուտբոլիստ կա Հայաստանում իրա թիմերում խաղացնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել