Իշխանություններին գոնե հրապարակային քննադատող ու որոշակի շրջանակներում ընդդիմադիր համարում ունեցող ոմանք իշխանությունների կողմից պատգամավորական մանդատ ստանալուց հետո սսկվեցին, ասես ժամանակին իշխանություններին քննադատողներն ու ընդդիմադիր ելույթներ ունեցողները իրանք չէին, հիմա այնպես են իշխանամետ ելույթներ ունենում` գալուստ սահակյանը դրանց կողքին ղալաթ ա արել:
Բայց ոմանք էլ ընդդիմության հաշվին մանդատ ստանալուց հետո ու պառլամենտական աթոռին նստելուց հետո հանկարծ հիշեցին, որ պատգամավոր դառնալուց մի քանի ամիս առաջ արդեն խոր հակասություններ են ունեցել այն ընդդիմության առաջնորդի հետ, որի շնորհիվ պատգամավոր են դարձել:
Եղբայր, ո՞ւմ ես էշի տեղ դնում, այդքան սկզբունքային էիր, անհամաձայնությունդ այդքան մեծ էր` բա ինչո՞ւ որպես բողոքի ու անհամաձայնության նշան չբոյկոտեցիր նույն այդ ընդդիմության առաջնորդի կողմից կազմված և նրա կողմից գլխավորվող նախընտրական ցուցակը, ավելին մինչև ընտրությունները սսկվեցիր, որ սպասեիր` երբ ես պատգամավոր դառնալու:
Ես էս տեսակ մարդկանց անվանում եմ մանդատի վկաներ, որովհետև թղթի մի կտոր հանդիսացող մանդատն ու պառլամենտական դահլիճում մի փափուկ աթոռը սրանց նմաններին անճանաչելիորեն փոխեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել