Մեզ` հայերիս համար որդի ունենալը մեծ, շատ մեծ պատիվ է: Էլ ի՜նչ տղամարդ, որ որդի չունենա` հպարտությամբ ասում են որդի ունեցող հայրերը: Որդին տան հենասյունն է ու ժառանգը: Հայրերի հպարտությունն էլ ավելի է մեծանում, երբ 18 տարի անց իրենց որդուն ուղարկում են ծառայության` հանուն հայրենիքի ու վստահ են, որ երկու տարի անց դիմավորելու են պատանեկությունը մի կողմ թողած երիտասարդ ու ամուր տղամարդու:
Երկու տարին արագ կանցնի, դե կյանքն է այդպիսին, օրերը թռնում են, ներկան անցյալ է դառնում շատ արագ: Բայց այդ երկու տարին դարերի նման կդանդաղի ծնողի համար:
Ու բոլորը սպասում են զինվորին, բոլորը սպասում են սրտատրոփ, ամեն մեկը յուրովի, ամեն մեկը իր ձևով: Քանի որ նա միայն հայրենիքի պաշտպանը չէ, նա սիրելի թոռ է, հարազատ զավակ, սիրահարված պատանի, լավ ընկեր, ուշիմ ուսանող…
Բայց մեկ է, ծնողի ապրումներն ուրիշ են: Ու որքան էլ թաքցնես անհանգստությունդ, մեկ է,  բնությունն իրենը կանի ու կմատնի քեզ` մի քանի ճերմակ մազ պարգևելով:
Բարի ծառայություն քեզ, սիրելի ԶԻՆՎՈՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել