Արա, ես ուղղակի ապշում եմ, թե ինչ աստիճանի ա էս մարդը զուրկ ցանկացած տիպի դրական որակից, հատկապես եթե բանը հասնում է հավելյալ փողեր աշխատելուն ու նոր մենաշնորհեր ունենալուն: Հենց տենց իրավիճակ ա ստեղծվում, ժպտերես Լֆիկը վեր է ածվում մենաշնորհամոլի, ես կասեի անգամ մենաշնորհի մանյակի:
Այ օրինակ «Ժողովուրդ»-ը գրում է, որ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամները իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն «Երեւան սիթի» խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում:
Արա, լավ էլի, լավ էլի... Հասկացանք`Լլֆիկը Լֆիկ ա, բայց էդ ո՞ր մի ուլն է Առողջապահության նախարարության իր տաքուկ կաբինետում նստած տենց փառահեղ որոշման տակ ստորագրել, որ Լֆիկը պետք է ունենա էդ մենաշնորհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել