Ես չգիտեմ, թե ինչ են իրենց երևակայել մեր չինովնիկները, հատկապես զարմացնում են մեծ հաշվով իրենցից ոչ մի բան չներկայացնող ու ոչ մի լուրջ դերակատարություն չունեցող միջին տրամաչափի չինովնիկները, ովքեր իրենց այնպես են պահում, ասես Տրայան կայսրը լինեն հռոմեական, բայց երբեմն պետք է դրանց ականջներից քաշել, ինչպես չարաճճի աշակերտի:
Հայաստանի կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը երեկ վիրավորել է կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա անող քաղաքացիներին, ովքեր կառավարության շենքի դիմաց բողոքելիս են եղել՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանի՝ Տոնուսի Աշոտի կողմից խաբեության փաստով: 
Ալեքսանդր Ղազարյանը հունից դուրս է եկել եւ ասել. «Ես պարտավոր չեմ որեւէ փատաթուղթ ներկայացնել։ Պաշոլ վոն, հերիք եղավ, բոլ եղավ»:

Եթե իր վերադասները չեն կարողանում կամ չեն ուզում բացատրել Ղազարյանին այն պարզ իրողությունը, որ ինքն ընդամենը դիմում ընդունող է, ալեգորիկ կերպով ասած՝ SMS համակարգն է ժողովրդի ու կառավարության միջև ու իրավունք չունի այս կերպ հոխորտալ քաղաքացիների վրա և չէր ունենա, անգամ եթե զբաղեցներ ավելի բարձր ու պատասխանատու պաշտոն, դա իրոք ցավալի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել