Coca-Cola-ի շուրջ 125 տարի գաղտնի պահվող բաղարատոմը բացահայտվել էԱմերիկյան «This american life» ռադիոշոուն հավաստում է, որ խմբագրությանը հաջողվել է գտնել Coca-Cola-ի օրիգինալ բաղադրատոմսի կրկնօրինակը, ըմպելիք, որի պատրաստման եղանակը շուրջ 125 տարի գաղտնի էր պահվում: 
Համաձայն բաղադրատոմսի` հանրահայտ ըմպելիքի բաղադրության մեջ մտնում է կոլայի էքստրակտ, լիմոնաթթու, կոֆեին, շաքար, ջուր, լայմայի հյութ, վանիլ, կարամել, ալկոհոլ, նարնջի յուղ, կիտրոնի յուղ, մուսկատի ընկույզի յուղ, կորիանդր, ներոլի, դարչին: Ըմպելիքը առաջին անգամ պատրաստվել է 1886 թվականին, դեղագործ Ջոն Պոմբերտոնի կողմից: Անվանումն ու լոգոտիպը հղացել է հաշվապահ Ֆրենք Ռոբինսոնը: Ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը պահվել է Ատլանտայի բանկային պահարանում, որը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել