Անգլիական հեղինակավոր «Mirror» պարբերականը նշում է, որ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ» ձախողված է: Սկզբնական շրջանում «Լիվերպուլ»-ը համաձայնության էր եկել «Շախտյոր»-ի հետ, սակայն պարզվել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի միայն մի մասն է պատկանում ուկրաինական ակումբին: Այդ հանգամանքը փակուղի է տարել բանակցությունները: Առաջիկա օրերի ընթացքում Մխիթարյանը բուժզննում անցնելու նպատակով պետք է մեկներ «Լիվերպուլ», սակայն այն չեղյալ է հայտարարվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել