Իսպանիայի իրավապահները արդեն պաշտոնական մեղադրանք են ներկայացրել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսիին, որը 2010-12 թվականներին խուսափել է հարկերի վճարումից: Պաշտոնական փուլ է մտել նաև հետաքննությունը:

Առայժմ, չի նշվում, թե արդյոք այն իրականացվելու է նույն գործի շրջանակներում, որն ուսումնասիրում է ֆուտբոլիստի և նրա հոր համանման գործողությունները 2006-2009 թվականներին: Այդ մեղադրանքով Մեսի կրտսերը կատալոնյան գանձարանին պարտք է մնացել շուրջ 5,3 մլն եվրո, իսկ հավանական տուգանքի չափը տատանվում է 8-ից 25 մլն եվրոյի սահմանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել