«Էլ-Սթայլ» ամսագրի լրագրող Նոյ Սիմոնյանը չի հերքում իր համասեռամոլ լինելու մասին տարածված տեղեկությունները: Որպես ամսագրի հատուկ նախագծերի ղեկավար ներկայացած Նոյի շուրջ պտտվող ասեկոսեները այսքանով չեն ավարտվում: Խոսվում է այն մասին, որ նա խոշոր գումարներ է յուրացնում: Մեխանիզմը առավել քան պարզ է. շահում է մարդկանց վստահությունը, գումարը վերցնում եւ հրաժարվում ետ վերադարձնել: Լրագրողը նմանօրինակ խաբեբայություններից հետո ընկել է դատական քաշքշուկների մեջ: Այսպիսով Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Նոյ Սիմոնյանի գործով դատավարությունը, և դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս, և նա հարկադրված է վճարել մոտ 850 հազար դրամի հասնող գումար:
Այսպիսով կարծես թե ամեն ինչ ընկնում է իր տեղը, բայց կա մի կուլմինացիոն և ոչ այդքան բարոյական խնդիր: Նախորդ անգամ, երբ անդրադարձ էինք կատարել Նոյ Սիմոնյանին, նա կիրթ և կրեատիվ հայհոյանքներով համեմված հաղորդագրություն էր ուղարկել մեզ: Հուսով ենք` այս անգամ նա կզսպի իր սեռական երևակայությունների անբռնազբոս դրսևորումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել