«Բարսելոնի» և Մադրիդի «Ռեալի» մրցակցությունն անհաշտ է ոչ միան ֆուտբոլում. հետ չեն մնում նաև բասկետբոլիստները: Ահռելի հետաքրքրություն էր առաջացրել նրանց միջև՝ Իսպանիայի առաջնության եզրափակիչ հանդիպումների շարքը, որն, ի վերջո, շահեց արքայական ակումբը: Վճռական՝ 5-րդ խաղում մադրիդցիները սեփական հրապարակում հաղթելով 79:71 հաշվով, 31-րդ անգամ տիրացան ոսկե մեդալներին: Ի դեպ, առաջին անգամ 2007 թվականից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել