
«Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո, և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած որ ժամանակին այն հզոր թագավորություն էր, այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ:
Ջորջ Բայրոն «Դեկտեմբերի 5, 1816թ.»:
Բայրոնի նկարագրած Հայաստանը մնացել է նույնը, փոխվել են մարդիկ ու բարքերը, քանի որ, լինելով այս դրախտավայրում, մենք չենք գնահատում ու չենք պահպանում մեր ունեցածը, քանի որ սոցիալ-կենցաղային հոգսը ավելի ծանր է կշռում, քան հոգևորն ու բարոյականը:
Հ.Գ. Հայրենակիցնե´ր, մի´ արտագաղթեք մեր դրախտավայրից, այն մերն է, այլ ուրիշ վայրերում հայկական դրախտավայր չկա: Ուստի պետք է ուժեղացնենք մեր գիտակցումը ու արժևորելով մեր ժառանգությունը` ստեղծենք մեր ապագան, որը զերծ կլինի սոցիալ-կենցաղային ծանր հոգսերից: