Շատ սյուռ է, որ ավագ և միջին տարիքի որոշ քաղաքացիներ միշտ բողոքում էին, որ աշխատավորի օրը պատշաճ կերպով չի նշվում այլևս, նաև կարոտով ու ակնածանքով մեզ պատմում, թե ինչպես էր սովետի ժամանակ նշվում աշխատավորի օրը, թե ինչ հավես էր անցնում, իրանց էրեխեքին ոնց էին տանում պառադ, հետո պիկնիկի կամ ռեստորան և այլն, իսկ էսօր որոշներն ասում են՝ տո մեզ պե՞տքաաա, տո ի՞նչ քաղաքացու օր, մեզ ո՞վ ա հարցրե ուզում ենք տոնել թե չէ, ավելի լուրջ խնդիրներ կան քան քաղաքացու օրը։ 
Սովետը այլ առաջնահերթություններ կամ կարիքներ չունե՞ր, քան աշխատավորի տոնի կապակցությամբ պառադներ կազմակերպելը՝ սաղ քաղաքներով մեկ։ 
Հիմա սա էլ մեր տոնն ա։ Անկախ նրանից իշխանությունները կձախողեն թե կհաջողեն, մենք մի տարի առաջ դրսևորել ենք քաղաքացիական բարձր գիտակցություն և պետք ա էդ օրը տոնենք։ Քաղաքացին պետք ա միշտ գլխավոր դերում լինի։ Էս տոնով էլ պետք ա հիշեցնել իր կարևորության մասին թե՛ քաղաքացուն, թե՛ օրվա իշխանություններին։ Ժողովուրդ էս էլ մեր տոնն ա, որը տարեց տարի պետք ա ավելի լավ նշել, ավելի լիաթոք։ Մենք էլ մեր երեխեքին ենք էս օրը քաղաքով ման տալու ու նշելու։ Եթե չեք ուզում նշել, էդ էլ ձեր իրավունքն ա՝ մի նշեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել