Ձախողված պետություն: Շատերը չգիտեն այս հասկացության իմաստը, քանի որ չգիտեն, թե ինչ է պետությունը: Ժողովրդավարության լյա-լյաները կարդացել են, դե դա է մոդայիկ, սակայն պետության մասին պատկերացումները մնացել են թերի:
Իսկ պետության լիակատար սահմանումը տվել է Վեբերը՝ այն տարածքն է, որտեղ իշխանությունն ունի հարկադրանքի իրավունք: Իսկ լինի դա լեգիտիմ իշխանություն, դեմոկրատական իշխանություն, տոտալիտար իշխանություն՝ կարևոր չէ: Դա արդեն այլ առարկա է:
Օրինակ` Վրաստանը և Ադրբեջանը մեր ռեգիոնում համարվում են ձախողված, քանի որ ունեն իրենց հարկադրանքին չենթարկվող «տարածքներ»:
Նման տարածք էր նաև Ազատության հրապարակը մինչև 2008 թվականի մարտի մեկը: Սա հատուկ եմ նշում, որ լավ պատկերացնենք պետության հարկադրանքի ուժի կարևորությունը՝ դեմոկրատիան ու պետությունը տարբեր առարկաներ են: Հարկադրանքի իրավունքը լեգիտիմ իշխանության ձեռքում դնելը ոչ մի կապ չունի այդ հարկադրանքի իշխանության կարևորությունից:

Ասածս ի՞նչ է: Ծածկած շուկայի տարածքը դարձել է պետության հարկադրանքից դուրս տարածք: Հայաստանի ձախողման վառ օրինակ է սա: Այս պատճառով էլ Ծածկած շուկան իմ ռադարում է, ու սա լինելու է լավ ինդիկատոր, թե արդյո՞ք շարժվում ենք բրեժնևա-անդրոպովյան ուղով, ինչը վերջնականապես բզկտեց գերտերության հիմքերը, թե՞ վերջիվերջո կայանալու ենք որպես չձախողված պետություն:

Հ.Գ.
Համեմատության համար նշեմ, որ Հյուսիսային պողոտայի վայրագությունները նույնիսկ նախօրոք համաձայնեցրին և «օրինականացրեցին» իշխանության բոլոր թևերի հետ՝ այդ թվում ՍԴ-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել