Տիրացու վարչապետի ու հանրապետական հոգևորականի օֆշորային արկածները հասել էին պատմության կիզակետին ու զենիթին, երբ օֆշորային ընկերախումբը կիզակետից դուրս պրծնելու լուծումը գտավ: Կճոյանի սանիկ, երեկվանից հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազությանը եւ «Հետքին», թե գիտեք ինչ, այդ օֆշորային կազմակերպության բաժնեմասերը ինքն է գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության. «Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:

Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի նաիվություն. նաիվություն թե՛ իբր հետեւանքները չգիտակցելու, թե՛ ընդհանրապես սույն գործից տիրացուին ու հոգևորականին նման նաիվ պատճառաբանությամբ չոր դուրս բերելու փորձերի առումով...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել