«Լրագրությունը պոռնկություն է»: Այս մասին գրում է ոստիկանը Facebook սոցիալական ցանցի իր էջում:

Իմ՝ լրագրողիս պատասխանը.

«Հասարակությանը որ հարցնում ես՝ ի՞նչ բան է ոստիկանությունը, ասում են՝ բոզություն: Հարցնում ես՝ իսկ ով է ոստիկանը, ասում է. «ԲՈԶ է»:
Ասում ես՝ ինչո՞ւ: Ասում է՝ որովհետև մարդկանց գլխին սարքում են:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ 10 ոստիկանից 8-ը կաշառք է վերցնում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քննիչները կաշառք են վերցնում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ բաժիններում բերման ենթարկված է ծեծվում, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ պետավտոտեսչությունը կաշառքներ է վերցնում, դրանից տոկոսներ է բարձրացնում վերևներին, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք հազարավոր փուֆ բաներ են անում, հետո շոու են սարքում, մի երկու հարիֆ են բռնում ու ասում են, որ իրենց համար անընդունելի է զոռբայությունը:
Մի երկու էլ գնդապետ բռնեցին, բայց ոչ թե նրա համար, որ այդ գեներալ Թամամյանը հանցագործ էր, այլ նրա համար, որ ինչ-որ մի բանում նա համարձակվել էր ինչ-որ կոշիկ տրորել: Եվ Մարգար Օհանյանն էլ ինչ-որ մի օր որոշել էր վերևներին փայ չբարձրացներ:
Այսքանը, բայց ոստիկանությունը մարդկանց համար՝ հասարակության համար բոզություն է, մարդիկ դեռ չեն ընդունում ոստիկանին որպես իրենց պաշտպանը, կամ քննիչին՝ իրենց օրենքը վերականգնողը:
Եթե փոխվում է շորի գույնը, կամ դրսում ծառայություն իրականացնող ոստիկանը դառնում է «Հրեշտակ ոստիկան», դա դեռ չի նշանակում, որ չեն ասելու. «Բոզերը եկան»:
50-ից ավելի ընկերներ ունեմ, որոնք ազնիվ են, որոնց ճանաչում եմ, որոնք պահում են իրենց ոստիկանի նման, և բացի իմ ընկերները և ծանոթները, կլինեն էլի եզակի ոստիկաններ, որ լավն են, բայց ընդհանուր, ինչքան էլ շոու լինի, մեկ է, հասարակությունը, կրկնում եմ, ոստիկանությունը համարելու է «Բոզություն»:
Եվ այս ամենը չէի գրի, եթե լրագրությունը ոստիկանի կողմից չհամարվեր պոռնկություն:
Եթե այդպես է, ապա ես էլ՝ որպես լրագրող, ասում եմ.
«Եթե լրագրությունը պոռնկություն է, ապա ոստիկանությունը բոզություն է»:
Սա ընդունեք որպես լրագրողի պատասխանը ոստիկանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել