Իշխանությունները ճիշտ են ասում, որ հավատալ է պետք, որպեսզի փոխվենք ու փոխենք, որ առանց հավատի ոչինչ չի ստացվի: Այ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք գոյությունն ուներ ԲՏՌ կանանց գումարտակ, շատերը հիշում են, թե ինչպիսի ավերածություններ էին գործում նրանք հակառակորդի ճամբարում: Բայց ժամանակներն առաջ են գնում, պետք է Հայոց բանակի արդիականացում, մանավանդ, որ, ըստ նոր ընդունված օրենքի, բանակն արդեն իրավունք ունի մասնակցել մեր երկրի ներքին գործերին: Ինչպես տեսաք խնդիրը դրվեց, լուծումը գտնվեց. արդեն զինված ուժերի կազմում ունենք նոր ստորաբաժանում՝ «սալաթչիցաների» արագ արձագանքման ջոկատ, որի հաջող մարտական գործողությունների արդյունքում՝ Մալաթիա-Սեբաստիա գծում Նիկոլ Փաշինյանի դեմ մղված մարտերում փայլուն հաղթանակ արձանագրվեց: Հիմա արդեն բավական է ռացիայով կապվել ու ասել, որ հակառակորդը դիվերսիոն նպատակներով ներխուժել է իշխանավորների տարածք, նշել կոորդինատները ու հնչեցնել «Լֆիկ» ազդականչը և «սալաթչիցաների» արագ արձագանքման ուժերը հաշված րոպեների ընթացքում դեսանտ կիջեցվեն մեր երկրի ցանկացած կետում: Ուղղակի երբ ընտրությունները վերջանան պետք է այդ ուժերը տեղափոխել հայ-ադրբեջականական սահման, ու այդ դեպքում մենք մինչև Բաքու կգրավենք. «Փախեք ադրբեջանցի խիարնե՛ր, մեր սալաթչիցաները ձեզնից տեսեք ինչեր կպատրաստեն»:

Կարծում եմ, որ առաջիկայում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ կարիք չկա նորից մեր այդ հին հաստավիզ հրամանատարներով ներկայանալ՝ ախր փոխվելու ժամանակն է չէ: Առաջարկում եմ, որ մեր կողմից զորավարժությունները ղեկավարի Գեներալ-խոհարար(շեֆ-պովր) Սեդրակ Մամուլյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել