Տատս Ամերիկացիներին միշտ անվանվել է «պաղապուր Ամերիկացիներ», որով մեկ ըտանիքի անդամները տարին մեկ, կամ երկու անգամներ են իրար գլուխ հավաքվում , կամ հանդիպում սեղանի շուրջ, դա կամ Ծնունդին է, կամ էլ Գոհաբանության օրը...սակայն գոնե ուրախ ու ժպիտով ու սիրով իրար հետ գոնե այդ օրը համերաշխ վայելում են իրար.........սակայն հայերիս ինչ կարելի է անվանել, երբ մտածում եմ, որ հայերիս մեջ շատ կան ընտանիքներ, որոնց անդամները , կարող են ցմահ կամ տասնյակ տարիներով իրարից օտարանան, իրար ատեն, թշնամանան և արհամարեն ցկյանս...երկու եղբայր, կամ քույր եղբայր, ծնող ու զավակ , խնամի ու բարեկամ, էվ այլն....հայերիս մոտ բարկությունը ու անհանդուրժողականությունը ընտանիքի անդամների միջեվ մի ուրիշ համակարգ է տանում մարդուս գիտակցությունը...ու մտածում եմ, ավելի լավ չի՞ մարդ «պաղապուր» լինի ու գոնե ժպիտով տարին մեկ իրար հալ քեֆ հարցնի, քան ցմահ իրար ատի....ու չեմ հասկանում թե սա միայն հայկական հիվանդություն է, թե ավելի բացահայտված է հայերիս մոտ, որ մեկ անգամ եվս փաստում է, որ հայի իսկական արիական ընտանեկան արժեքների համակարգը լրջորեն խախտված է...իսկ բուժում դրա դեմ դեռ չի գտնվել.....գիտական աշխատողների օգնության պետք ունենք իսկական արիական ընտանեկան համերաշխության, միասնականության, խաղաղության ու վերջապես հանդուրժողության արժեքների վերականգնումի միջոցների ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել