Իշխան Զ. NGO-ն (ՀԿ) լիազորված է հայտարարելու. «Այսօր ԱԺ-ում իր հերթական «թոք շոու»-ի ընթացքում հռչակավոր Իշխան Զաքարյանը մի քանի անգամ կրկին շեշտեց, որ ինքը պատժիչ մարմին չէ՝ փորձելով պարտազերծել իրեն վստահված կառույցի կողմից արված «հետազոտությունների» պատշաճ իրավական հետևանքների համար որևէ պատասխանատվությունից»:
Չանդրադառնալով փաստին, ըստ որի՝ մեր իրականությունում իշխանզաքարյանները բարձրաձայնում են միայն նրանց անունները, ովքեր ժամանակին և անհրաժեշտ ծավալով չեն «ներկայացել» (մուծվել, բարիշել, գիտակցել պարտքը), մի հռետորական հարցադրում. «ՀՀարգելի ընկեր, կարո՞ղ ա գիտես NGO ես, որ պիտի ինչ-որ բաների մասին բարձրաձայնելով սահմանափակվես: Կարո՞ղ ա գիտես, թե մենք՝ հարկատուներս, քո դունդուկ (բթամիտ) կառույցին վճարում ենք, որ տարին մեկ անգամ ԱԺ-ում անտաղանդ տեքստեր կարդաս:
Թե՞ մտածում ես, որ պաշտոն են տվել, որ ինչ-որ մարդիկ քեզ «շեֆ» ասեն, դու էլ օբյեկտներդ ու Ծաղկաձորի տուռբազաներդ հարկայինի տակից փախցնես»:
Քո՞ նման իշխանները-ձկներն են կանսեռվա դարձել…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել