
Այսօր մենք միասին ՀԱՅ ազգի համար պիտի խոսենք, պիտի իմանանք, պիտի հիշենք այս օրերը, որ Աստված է մեզ փորձության ուղարկել: Ես քաղաքական գործիչ չեմ և ոչ էլ իշխանություններին եմ փնովում ու վատաբանում... Հասկացեք դա, ես հասարակ մի մարդ եմ, ով ամեն օր, ամեն աստծու օր մտածում է մի ազգի համար, ով դարեդար տարբեր փորձությունների միջով է անցել, տառապել դավաճանների պատճառով, մի մեծ ԱԶԳ, որը ունի այս աշխարհի հնագույն պատմությունը:
Մենք՝ հայերս, դեռ հնագույն ժամանակներից եղել ենք հզոր, ողջ աշխարհն է ճանաչել և հարգել հայ ազգին, իսկ հիմա, մեր ժամանակներում ի՞նչ է կատարվում՝ իրականում չունենք ուժ թելադրելու աշխարհին, մենք շրջապատված ենք մեր՝ դարերից եկած թշնամիներով՝ Թուրքիայով, Իրանով և տականք ադրբեջանցիներով:
Ինչի՞ ենք սիրում ռուսներին, չէ՞ որ նրանք մեզ միշտ խաբել են ու էլի խաբում են, այսօր տեսնում ենք, թե ինչ քանակությամբ հայեր են գնում մեր հայրենիքից՝ թողնելով իրենց տները, հողը և ջուրը, չգիտակցելով, որ սա է իրենց հայրենիքը: Մի՛ լքեք ձեր հայրենիքը, մի՛ ձգտեք դառնալ ռուս, եվրոպացի, ամերիկացի,:
Աստված ոչ անի պատերազմ լինի, ո՞վ է պաշտպանելու մեր երկիրը, մենք էլի, մենք՝ հայերս, ով ապրում է Հայաստանում: Ով սիրում է իր երկիրը, հողը, ջուրը, ով քրիստոնյա է, ով սիրում է իր դաժան ու տանջված ազգի պատմությունը: Հարգե՛ք ձեր պապերին, հարգե՛ք ձեր անցյալը:
Թույլ մի՛ տվեք թշնամուն՝ օգտագործի մեզ, մեր ժողովրդին: Սիրե՛ք միմյանց, առանց նախանձի: Ես ամեն օր երազում եմ, երազում և ուզում եմ, որ աշխարհի հայերը համախմբվեն ու միասնական ուժով թելադրեն աշխարհին, և որ աշխարհն էլ ճանաչի ՀԱՅ ազգին:
Հիշե՛ք, հայեր, որ այս փոքրիկ հողը Աստծո շնորհիվ տրված է մեզ, պետք է պահենք, փայփայենք, սիրենք ու ծաղկացնենք:
Ես սիրում եմ իմ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ իմ հողը և ջուրը: