
Երեկ Ֆեյսբուքում իսկական ֆուտբոլային տոն էր, իսկ պատճառը Դանիա - Հայաստան խաղն էր: Իսկ էլ ի՞նչ տոն առանց «աստղային» ստատուսների: Աստղային ֆուտբոլասեր օգտատերերը, բացի «Գոոոոոոոոոլլլլլլլլլլլլլլլլ» գրելուց, արել էին հետևյալ մեկնաբանությունները:
Սոֆի Մխեյանը, Անդրեն և Նազենին որոշել էին միասին դիտել խաղը. «Ջաաաաաան: Վայելում ենք գեղեցիկ խաղ: Հաաաայեր 2:0 և մի բան էլ ավելի»,-գրում է Նազենին:
«Կարգին սերիալից» Հայկ Մարությանը որոշել էր իր ոճի մեջ «ստասուս» գրել. «Այ սենց միշտ պասերով ցավներդ տանեեեեեմ, պաաաասսսերով: Սիրում եմ ձեզ»: Իսկ րոպեներ անց նույն ոճում շարունակել էր. «Էս ինչ ա խփում, էս ինչ ա անում, էս ինչ ա ստորացնումմմմմմմ, աաաաաաա !!»:
Նույն սերիալի դերասան Անդրանիկ Հարությունյանը, հետ չմնալով գործընկերոջից, գրում է. «Հալալա ձեզ, իմ զուլալ ֆուտբոլիստներ ջաաաաաան, ապրեք: Հաղթանակ»:
Ֆուտբոլասեր երգչուհի Քրիստինե Պեպելյանը ևս ակտիվ օգտատերերից էր, նա ոչ միայն ամեն գոլից հետո գրում է «Գոոոոլ», այլ «Հպարտ եմ, ես ինչ էր, գոոոոոլլլլ, ես մեռաաա»:
Երգիչ Միհրան Ծառուկյանը, ևս մեկ անգամ իր էջում տեղադրելով իր «Գոլ>> երգը, շնորհավորեց տղաներին. «Բրավոոո, տղաներ, մենք հաղթեցինք»:
Հաղորդավար Էրիկ Անթառանյանն էլ, դիմելով Գոհար Գասպարյանին, գրել էր. «Գոհար Գասպարյան, ճիշտն ասա ! Մերոնց ականջին ասել էիր, որ Եվրատեսիլի մուռը հանեին^^^^^^»:
Երգչուհի Սիլվա Հակոբյանն էլ կոչ է անում բոլորին լավատես լինել. «Այ տեսնում եք...»:
Շարունակությունը՝ այստեղ