Իսլանդիայի կառավարությունը պատրաստվում է քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Իսլանդիայի խորհրդարանի «Շարժում», «Համաձայնություն» և «Պայծառ ապագա» կուսակցությունների ղեկավարները երկրի կառավարությանն են ուղարկել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջարկ: Այժմ կառավարությունը պետք է քննարկի իսլանդացի խորհրդականների այս առաջարկն ու որոշում կայացնել:

Այս մասին տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:

Նախաձեռնության հեղինակն է Մարգարետ Տրիգվատոտին, ով ներկայացնում է «Շարժում» կուսակցությունը:

Եթե այս առաջարկն ընդունվի, ապա Իսլանդիան նույնպես կմտնի այն երկրների շարքը (20-ից ավել), որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել