ArmStar.am-ն այսուհետ ձեր ուշադրությանն է ներկայացնելու համաշխարհային ճանաչում ձեռք բերած հեռուստաֆիլմեր, հեռուստաշոուներ և սիտքոմներ: 

Նախագիծը սկսում ենք «Մեծ պայթյունի տեսություն»` «The Big Bang Theory» ամերիկյան հեռուստասերիալից: Այն պատմում  է երկու երիտասարդ տաղանդավոր ֆիզիկոսների`  Շելդոն Կուպերի և Լոենարդ Հովֆսդետերի կյանքի և առօրյայի մասին: Սիտքոմի գլխավոր դերերում հանդես են գալիս նաև նրանց երկու ընկերները` աստղաֆիզիկոս Ռադժեշ Կուտրապալին, ինժիներ Հովարդ Վոլովիցը և նրանց շիկահեր գեղեցկուհի հարևանուհին:  

«Մեծ պայթյունի տեսության» պրեմիերան կայացել է 2007 թվականին ամերիկյան CBS հեռուստաալիքով, և այժմ հեռարձակվում է աշխարհի 61 երկրների 73 ալիքներով: 

Նախագծի հեղինակներն են Չակ Լորրին և Բիլլ Պրեդդին:

ArmStar.am-ը ձեր ուշադրությանն  է ներկայացնում «The Big Bang Theory»-ի առաջին եթերաշրջանի առաջին մասը և մաղթում հաճելի դիտում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել