Facebook–ով չափից դուրս տարվելը կարող է բերել ապահարզանիFacebook սոցիալական ցանցով չափից ավելի տարվելը բերում է զույգերի միջև հարաբերությունների խաթարմանը և ապահարզանների։ Այս մասին վկայում են Հավայան կղզիների և Միսսուրիի ինստիտուտների հոգեբանների հրապարակած վերլուծությունը։

«Նրանք, ովքեր ցանցում անցկացնում են օրական մեկ ժամից ավել, կարող են զուգընկերոջ հետ հարաբերություներում կոնֆլիկտայինն իրավիճակ ստեղծել, ինչն, անկասկած, կբերի բաժանման կամ ապահարզանի»,– ԻՏԱՐ–ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ կարծում են հոգեբանները։ Գիտափորձի մասնակիցների մոտ 80 տոկոսը պատմել է, որ իրոք ցանցում երկար ժամանակ անցկացնելու հետևանքով սկսել են հաճախ վիճել իրենց զուգընկերոջ հետ։ Բացի այդ՝ զուգընկերոջ էջի ուսումնասիրությունը հաճախ բերում է խանդի և սկանդալների, օրինակ՝ անցյալից լուսանկարի հայտնաբերման դեպքում։

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 300 մարդ, ցույց է տվել, որ Facebook–ի օգտատերերը հաճախ փորձում են ցանցում գտնել իրենց նախկին զուգընկերներին, ինչը նույնպես հղի է ներկայիս զուգընկերոջ մոտ վստահության կորստով։ Հետևաբար՝ հոգեբանները նոր ձևավորված զույգերին խորհուրդ են տալիս չափավոր օգտվել ցանցից և ավելի շատ ուշադրություն հատկացնել զուգընկերոջը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել