Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստան – Մալթա խաղը:

Հանդիպման 8-րդ րոպեին հոյւրերն անսպասելիորեն բացեցին հանդիպման հաշիվը: Մալթայի ազգային հավաքականի կազմում խփած գոլով աչքի ընկավ թիմի ավագ Միքայել Միֆսուդը:

Երկու խաղակեսերում էլ մեր ֆուտբոլիստները հաշվի հավասարակշռությունը վերականգնելու լավ հնարավորություններ ունեին, բայց գրոհի եզրափակիչ հատվածում պակասում էր սրությունը:

Այսպիսով՝ մեր հավաքականը 5-րդ խաղում կրեց 4-րդ պարտությունը և Մալթայի հավաքականի հետ վաստակած 3 միավորով եզրափակում է B խմբի աղյուսակը:

Հայաստան – Մալթա՝ 0:1

0:1 Միֆսուդ (8՛)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել