Արդեն մի քանի օր է՝ զարմացած և զայրացած հետևում եմ ազգիս բրոունյան շարժմանը մի խանութից դեպի մյուսը: Այս օրերի ընթացքում վերջնականապես համոզվեցի, որ մեր ժողովրդին ոչ մի հեղափոխություն չի օգնի... մինչև այդ հեղափոխությունը չլինի մեր ուղեղներում:

Ժողովուրդ ջան, էդքան ուտելիք, որ առնում եք, գոնե հասկանո՞ւմ եք, որ ուտելիքը կահույք չի և շուտ փչանալու հատկություն ունի: Էդքանը մի շաբաթում ուտել չի լինի, ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ: ԿԵՐԿՈԽ ԿԼԻՆԵՔ: Համ էլ մրգերն ու բանջարեղենը 2019թ.-ին էլ են աճելու, հացն ու լավաշը 2019թ.-ին էլ են թխվելու: Խանութները 2019թ.-ին փակ չեն լինելու: Համ էլ 2019թ.-ը խոզի տարի է, ոչ թե խամյակի կամ արջի: Ամեն դեպքում, ժող ջան,

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել