ՀԻՄՆԱԴՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ----------ԱՄՈԹ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ..................

Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիներ արդյոք գիտեք թե ինչպես են չարաշահում Հայաստանի Իշխանությունները ձեր բացակայություն իրենց օգտին սուտ քվեներ տալով ձեր յոթը բացակա յոթը պորտի անունից....սա խաբեության գլուխգործոց է... կարդացեք ու տարածեք ու ոճրային դատաստանի առջեվ կանգնացրեք այս ՍՈՒՏԼԻԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ....

Sona Arshuneci


ՀՈՐԴՈՐ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
(կամ փակենք կեղծիքի դուռը)

2008թ. փետրվարի 18-ին' այսինքն նախագահական ընտրություններից մեկ օր առաջ ես Հայաստանում էի. Երկար տարիներ ապրելով Բրուսելում, գալուս առիթը հայրենիքիս կարոտն էր, ինչպես նաև Հրանտ Դինքին նվիրված գրքիս տպագրման հարցերով զբաղվելը: ՈՒ քանի որ ապրելով Եվրոպայում, սակայն զրկված չէի ու չեմ ՀՀ քաղաքացիությունից, ինչպես շատ - շատերը, հաջորդ օրը' աճապարեցի ընտրատեղամաս օգտվելու ձայնիս իրավունքից:
Բայց ներքուստ մտավախությունս շատ մեծ էր, որ ընտրացուցակներում չեմ գտնի իմ անունը ու դժվարություններ կունենամ, բայց սխալվեցի, քանզի ոչ միայն իմ, այլ ամբողջ գերդաստանիս
անունը (7շունչ) հերթով գրված էր: Շատ ուզեցի աղմուկ բարձրացնել ու ընտրախախտումը արձանագրել տալ, բայց քվիարկելուց հետո լուռ հեռացա
ընտրատարածքից : Մի բան, որ ինձ վայել չէր: Անցել են տարիներ ու ես ինքս ինձ մինչև օրս չեմ կարողանում ներել,
քանզի իմ հրապարակախոսական հոդվածներում միշտ ըմբոստնել եմ ստի ու կեղծիքի, դաժանության ու անարդարության դեմ...
Եվ ահա նորից ընտրություններ. այս անգամ խորհրդարանական:
Այս օրերին հեռուստաալիքներից հաճախ է լսվում, որ ընտրացուցակներից
հանված են ՀՀ-ից գաղթվածների անունները: Այսպես ասած մաքրված են ընտրացուցակները: Մի պահ ուզեցի հավատալ, սակայն հետաքրքրությունս փարատելու համար փորձեցի համոզվել. Փնտրեցի ինտերնետում: Ինչքա՜ն կուզեի հավատալ, որ դա ճշմարտություն է, որ այս անգամ գոնե Հայաստանում արդար ընտրություններ կլինեն , բայց դարձյալ հիասթափություն. ընտրացուցակներում իմ ամբողջ գերդաստանի' յոթ շնչի անունները նույնությամբ կար: Այ, հիմա չեմ կարող լռել. և դրա իրավունքն էլ չունեմ, քանզի որոշվում է ազգիս ապագայի բախտը:
ՈՒ՞մ է գաղտնիք, որ լավ մտածված , հատուկ ցուցումներով, են Հայաստանից գաղթածների, մահացածների անունները տեղ գտել ընտրացուցակներում, որ
մեր ձայների հաշվին էլի 5 տարի իշխեն : Դրա համար էլ միտումնավոր չեն վերականգնվում սփյուռքի ՀՀ քաղաքացիների ընտրելու սահմանադրական իրավունքը:
Կարդում եմ Facebook սոցիալական կայքի «ԻՐԱԶԵԿ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԱԾ ՍԵՐՈՒՆԴ» խմբում մի խումբ ֆեյսբուքցիների "ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ" գրությունը պահանջի տեսքով ու զարմանում մեր հայրենակիցների միամտության վրա. ինչու՞ ենք այդքան դյուրահավատ ու չենք կռահում թե ինչու՞ մենք'
սփյուռքում հայտնված ՀՀ. քաղաքացիներս զրկված ենք ձայնի իրավունքից:
Այո, շատ միամիտ ենք. ճիշտ է մենք անձամբ չենք քվիարկում, բայց այն վճռորոշ դեր է կատարում ընտրությունների վերջնական արդյունքների վրա, քանզի մեր փոխարեն քվեարկվում է և ի օգուտ իշխանությունների:
Հետո, սփյուռքահայերին ձայնից զրկելու համար կա մեկ ուրիշ ոչ պակաս հիմնավորված պատճառ, քանզի սփյուռքահային հնարավոր չէ կաշառել ու ձայն կորզել ու սփյուռքահայը ավելի խելամիտ ընտրություն կանի, որը իշխանություններին ձեռնատու չէ ու դուրս է իրենց վերահսկողությունից: Այս հանգամանքը ոչ պակաս պատճառ է, որ սփյուռքում հարկադրաբար հայտնված ՀՀ քաղաքացիներին զրկեն սահմանադրությամբ ընդունված իրենց ձայնի իրավունքից:
Ինչքան էլ հորդորենք ՀՀ իշխանություններին և քաղաքական ուժերին հարգել և վերականգնել արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիներիս ընտրելու սահմանադրական իրավունքը, բայց իշխանությունները հո չեն գժվել, որ կտրեն ծառի այն ճյուղը, որի վրա պետք է նստեն:
Չմոռանանք, թե քանի ամիս է, ինչ Հովիկ Աբրահամյանը հրաժարվելով ազգային ժողովի նախագահի պարտականություններից, ՀՀԿ-ի ընտրական գործընթացը կանոնակարգող ղեկավարի պաշտոնն է ստանձնել, որ ընտրություններում հաղթանակ ապահովի:
ՈՒ՞մ է գաղտնիք, որ նա լինելով անկախությունից հետո բոլոր ժամանակների ընտրությունների
ընտրակեղծիքների գլխավոր կնքահայրը, գիտե, թե ինչպե՞ս, ու՞մ միջոցով, ի՞նչ մեխանիզմներով կարելի է հաղթանակի հասնել ...
Իշխանությունները քաջ գիտակցում են, որ ձախողել են բոլոր ոլորտներում ու ժողովրդի մոտ
վստահության նշույլ անգամ չեն թողել. միթե՞ աչքակապություն է ահռելի չափերի հասնող կոռուպցիան, արտագաղթը... հայը լավ օրից չէ, որ լքում է հայրենիքը. ինչպես տողերիս հեղինակը:
Էլ չեմ ասում արտաքին դիվանագիտությունում կրած խայտառակ պարտությունը, որը մեր ազգային խնդիրները տարան փակուղի.
Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում ազգիս թիկունքին 2009թ. Շվեյցարիայում ստորագրվեցին ազգադավ արձանագրություններ.
ապրիլի 22-ին "ճանապարհային քարտեզ", իսկ հոկտեմբերի 10-ին մի ավելի խայտառակ արձանագրություն. "Փոխադարձ սահմանների ճանաչում" , որը գլուխգործոցն էր ու մեզ զրկում է մեր պահանջատիրական իրավունքից: ՈՒ մինչև օրս այդ արձանագրությունները հետ չեն կանչվում ու այդ անմտածված քայլով' Թուրքիայի հետ սիրախաղով տարված, թյուրիմացության մեջ են պահում շատ պետությունների ղեկավարների :
Այս գործելաոճով մեր իշխանությունները իր Սփյուռքի նախարարությունով և "ԱՐԻ ՏՈՒՆ" կարգախոսով հանդերձ սփյուռքահային միայն օգտագործում են ներդրումների, Եվրատեսիլների ու մարաթոնների ժամանակ...,
այս է դեռն իրականությունը: Արդեն քանի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մենք զրկված ենք ձայնի իրավունքից, ուստի' սփյուռքի ՀՀ քաղաքացիներս պետք է համախմբվենք ու մեր վճռորոշ քայլով կտրենք այդ ծառի ճյուղը, որը հենարանի տեղ են օգտագործում ՀՀ իշխանությունները
և այս ազգադավ իշխանություններին հնարավորություն չտանք, որ մեզ օգտագործեն իրենց շահերի համար, մեզ, որ անգամ պռոտոկոլների ստորագրության ժամանակ մեր բողոքի ձայնն արհամարվեց, Սփյուռքի գաղթօճախներում ձեր շրջագայությունները զուտ իմիտացիա էր, ու դուք թքած ունեիք, թե սփյուռքը կատեգորիկ դեմ է այդ չարաբաստիկ արձանագրություններին:
Կարծում եմ, որ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն պետք է կատարի.
ազգային հարցերում ձախողված նախագահն իրավունք չունի երկրորդ անգամ
նորից իշխանության գալու: Մեր ազգին պետք են ազգային մտածելակերպով,
ազգային գաղափարախոսությամբ նախագահներ, քանզի մեր ազգը բազում անլուծելի խնդիրներ ունի դեռ չլուծված: Մեզ պետք չէ այն նախագահը, որն հայրենասիրական ճառեր է սերտում, բայց անում է ճիշտ հակառակը:
Խոսքի ու գործի մեջ մե՜ծ հակասություններ կան:
Այսօր մեկը ակնոցներ ու ձեթ է բաժանում, մեկը' մուրաբա, մյուսը' ժամկետանց ձվեր, կամ փող. դե արի ու կողմնորոշվի խեղճ ու սոված ժողովուրդ ու՞մ ընտրի... ստիպված վերցնելով կաշառքը, իրեն պարտավորված է զգում: Բայց ես կոչ եմ անում, որ գոնե ազգային հարցերում միասնական լինենք, որ ճիշտ ընտրություն կատարվի, այլապես մեր վաղվա օրը վտանգված է:
Հորդորում եմ սփյուռքում ապրող ՀՀ բոլոր քաղաքացիներին, լինենք հետևողական. ինտերնետում փնտրենք ու գտնենք ընտրացուցակներում տեղ գտած մեր անունները և դիմենք թեժ գծին ու պահանջենք, որ մինչև ընտրությունների օրը դուրս բերվեն մեր անուններն ընտրացուցակներից:
Փնտրեք ձեր անունները այստեղ’ ՀՀ Ընտրողների ռեգիստրում
http://www.elections.am/
հեռ.374 10)­ 54-3 5-23
e-meil : [email protected]
Գտնելուց հետո զանգահարեք թեժ գծին.
հեռ. 374-10- 58-54-81,
374-10-54-35-23

Փակենք կեղծիքի դուռը: Այ այդ ժամանակ կհամոզվեմ, որ թեկուզ սփյուռքահայերս զրկված ենք ընտրելու իրավունքից, բայց գոնե մեր փոխարեն ուրիշները մեր ձայները չեն օգտագործի, մեր ձայները չեն գողանա ու մեր ձայների հաշվին հնարավորություն չեն ունենա մեծամաշտաբ ընտրակեղծիքներ իրականացնելու, աթոռների տիրանալու ...
Այսօր անամոթաբար հանրահավաքներում հանդես են գալիս " ՀԱՎԱՏԱՆՔ, ՈՐ ՓՈԽԵՆՔ" կարգախոսով: ՈՒ՞մ հավատա խեղճ ու նայիվ ժողովուրդը, կամ ինչը՞ փոխենք... տրամաբանել է հարկավոր, որ աբսուրդի հասնող այս կարգախոսից գլուխ հանել կարողանա : Այս կարգախոսից բխող խոստումները շատ են նման ծույլ աշակերտին, որը ուսուցչից խնդրում է 2 չնշանակի ու շանս տա հաջորդ անգամ գերազանց պատասխանելու համար: Բայց ե՞րբ է եղել, որ կարմիր կովն իր կաշին փոխի: Համեմատությունս մի քիչ կոպիտ է, բայց ցավոք սա է իրականությունը: 2008-ին էլ ժողովուրդը հավատաց, վստահեց ձեզ խոսքերին ու ընկավ կրակը...
Հիմա նորի՞ց սին խոստումներ.
Հարց է ծագում. բա այս տարիներին ինչու՞ չէիք անում, ինչու՞ չէիք փոխում. ո՞վ էր ձեր ձեռքը բռնել, ո՞վ էր ձեզ խանգարում, երբ դուք էք տեր ու տիրականը: Ընտրությունների ժամանա՞կ եք միայն հիշում ժողովրդին: Գիտեք, որ նայիվ ժողովուրդին մի քանի խոստումներով կարել է խաբել, ինչպես 2008-ին "Առա՜ջ Հայաստան" գոռալով աթոռների տիրացաք: Հիմա ինչի՞ն հավատա խեղճ ու կրակ ժողովուրդը. արտագաղթի՞ն, ամենաթողությա՞նը,
ծայրահեղ աղքատությա՞նը, ազգային հարցերում ձեր ձախողումների՞ն: Հավա՞տ եք թողել, որ հավատան... Գոնե ամոթ ունեցեք ժողովրդի աչքին մի երևացեք, հանրահավաքներ ու քարոզարշավներ մի' կազմակերպեք, սին խոստումներ մի շռայլեք, քանզի ձեր համն արդեն տեսել է ժողովուրդը:
Իրականությունն այն է, ինչքան էլ խոսուն կարգախոսներով հանդես գաք, փաստը մնում է այն, որ դուք ի զորու չեք երկիր կառավարելու. դուք ձախողել եք բոլոր ոլորտներում : Գրված ճառեր կարդալով երկիր չեն կառավարվում. գործով պետք է ապացուցել...
Որպես սփյուռքում ապրող հայ մտավորական, իմ պարտքն եմ համարում
իմ մտորումները կիսել իմ ժողովրդի հետ, ու նրան ցուցանել այն ճանապարհը,
որը կնպաստի մեր երկրի վաղվա օրվա առաջընթացին, հորդորել, որ երբե'ք
չկաշառվի ձեթով, մուրաբայով, ակնոցով, ձվով, կամ փողով ու իր վրա պարտավորվածություն չկրի ազատ ընտրություն կատարելու պարագայում և խորապես մտածի իր երեխայի վաղվա օրվա մասին, գնահատի իր քվեի ուժը...
Սիրելի սփյուռքի ՀՀ քաղաքացիներ եղեք հետևողական, ակտիվորեն մասնակցեք ձեր անունները ընտրացուցակներում փնտրելու, գտնելու գործընթացին ու թեժ գծի միջոցով պահանջեք, որ ձեր անուները հանվեն այդ ընտրացուցակներից: Այդ քայլով դուք կնպաստեք, որ Հայաստանում կայանան արդար ընտրություններ, որ ձեր ձայները չեն օգտագործվի ընտրակեղծիքների համար:
Սոնա Արշունեցի-Բրյուսել
(Գրող-հրապարակախոս, հայ-դատի պաշտպան)

Փնտրեք ձեր անունները այստեղ’ ՀՀ Ընտրողների ռեգիստրում
http://www.elections.am/proportional/election-24104
http://www.elections.am/
հեռ.374- 10 ­ 54-3 5-23
e-meil : [email protected]
Գտնելուց հետո զանգահարեք թեժ գծին
հեռ. 374-10-58-54-81,
374-10-54-35-23

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել