Թե՛ բանակում եւ թե՛ քաղաքացիական կյանքում տեղի ունեցած վերջին բոլոր սպանությունների շարժառիթը հայհոյանքն ա, քֆուրն ա, ուշունցն ա եղել: Գորիսում ամռան առաջին օրը եւ երեխաների տոնը հարամ արած լիսկաաբրազնի պաշտոնյաների ռազբորկայի պատճառը եւս քֆուրն ա եղել:
Հայի համար քֆուրը ոչ միայն գերմոգական ուժ է, այլեւ երեխաների դաստիարակության կարեւոր բաղադրիչ: Հայ ընտանիքների մեծ մասում տղա երեխաների սովորած, եթե ոչ առաջին, ապա երկրորդ կամ երրորդ բանը քֆուրն ա: Ծնողների մեծ մասը երեխաներին սովորեցնում են հայհոյել, իսկ հետո հրճվում են երեխայի ասած ուշունցի, քֆուրի, հայհոյանքի վրա: Հետո տարիներ անց զարմանում ենք, թե ինչո՞ւ մայրիկ եւ հայրիկ բառերից հետո հայհոյանք սովորած երեխան վայրենի գազանի նման սպանում ա իրեն հայհոյողին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել