
Հայաստանի տարածքում են գտնվում «Իսկանդեր-М» տեսակի միջին հեռահարության հարվածային հրթիռային մի քանի համալիրներ:
Այդ մասին է գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները Պաշտպանության նախարարությունում:
«Искандер» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգերն առաջին անգամ ցուցադրվել են 1999 թվականին: Искандер-М մոդիֆիկացիայի փորձարկումներն ավարտվել են 2011 թվականին, չնայած նրանք սպառազինման են առնվել արդեն 2008 թվականին և հաջողությամբ օգտագործվել ռուս-վրացական վերջին պատերազմի ընթացքում: Հեռահարությունը տարբեր աղբյուրների համաձայն կազմում է 280-500 կիլոմետր: «Искандер» համարվում է ամենաարդիական հրթիռային համակարգերից մեկը: Ռուսաստանից ու Հայաստանից բացի այլ երկրներ համակարգի մատակարարման մասին տեղեկություններ մինչ այժմ չեն եղել:
Մատակարարվել են համակարգերը հայկական բանա՞կ, թե՞ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա, չի նշվում: